ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ես սկզբունքային մարդ եմ, եթե մի բան ասացի` անում եմ, վե՛րջ»

«Ես սկզբունքային մարդ եմ, եթե մի բան ասացի` անում եմ, վե՛րջ»
21.01.2014 | 16:45

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը մի քանի օր է հանդես է գալիս հասարակական տրանսպորտին 50 դրամ վճարելու ամպագոռգոռ կոչերով: Նրա ոգևորությունը չի սահմանափակվում միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություններ տեղադրելով, լրատվամիջոցներին էլ է հարցազրույցներ տալիս: Սակայն Անիի կոչերը չեն համապատասխանում իր գործողություններին, քանի որ, ինչպես երեկ էինք տեղեկացրել, նա տրանսպորտին շարունակում է նախկինի պես վճարել 100 դրամ :
Փորձեցինք այս թեմայի շուրջ զրուցել Անի Զախարյանի հետ:


-Անի, ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Ձեզ երեկ տեսել են թիվ 39 երթուղայինում, և տեսնողը պնդում է, որ Դուք իր աչքի առաջ վճարել եք ոչ թե 50, այլ` 100 դրամ:
-Երեկ կիրակի էր, և ես, նախօրեի լարված օրվանից հետո, տանից դուրս չեմ եկել, ուստի տրանսպորտից նույնպես օգտվել չէի կարող: Այսօր լրատվամիջոցներից մեկը նկարահանել է, թե ինչպես եմ ես 50 դրամ վճարում, շուտով կտեսնեք: Սկսել եմ և շարունակելու եմ նույն կերպ:
-Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ պետք է այդ մարդը սուտ խոսի, ի՞նչ շահ ունի դրանից:
-Չգիտեմ, եթե ասեք` ով է, գուցե և կարողանամ մեկնաբանել, սակայն մի բան հստակ է՝ ես երեկ տանից դուրս չեմ եկել:
-Երբվանի՞ց եք սկսել 50 դրամ վճարել:
-Հունվարի 18-ից, «Դեմ եմ» բողոքի ակցիային գնալուց առաջ…Կարելի՞ Է` Ձեզ մեկ հարց:
-Խնդրեմ:
- Կասե՞ք ով է նման բան ասել:
- Պատահական ուղևոր. ով իմ ծանոթն է և Ձեզ հետ միասին նույն երթուղայինում է եղել:
-Գուցե շփոթե՞լ է մեկ ուրիշի հետ: Ես սկզբունքային մարդ եմ, եթե մի բան ասացի` անում եմ, վե´րջ:
-Ամեն ինչ հնարավոր է, պարզապես ինքը Ձեզ շատ լավ է ճանաչում և չէր կարող շփոթել:
-Դե, ի՞նչ ասեմ, դա անհնար է…
-Խնդրում եմ վերջին հարցին պատասխանել` Դուք օգտվո՞ւմ եք նշված համարի երթուղայինից:
Հարցս մնաց օդում: Անին չպատասխանեց:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ